Բաժիններ՝

Թուրքիայի 12-րդ նախագահ Էրդողանն առաջինը կայցելի Ադրբեջան ու ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոս

Թուրքական Kanal A հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի 12-րդ նախագահ ընտրված Ռեջեփ Էրդողանն իր նոր կարգավիճակով արտասահմանյան առաջին այցերն իրականացնելու է դեպի Ադրբեջան և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ):

Էրդողանն այդ մասին հայտարարել է երեկ, երբ Թուրքիայում նշում էին իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ստեղծման 13-ամյակը: Էրդողանը հիշեցրել է, որ օգոստոսի 27-ին կայանալու է ԱԶԿ-ի մեծ համագումարը, որում հստակեցվելու է Թուրքիայի նոր վարչապետի անունը:

Օգոստոսի 28-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունենալու Էրդողանի երդմնակալության արարողությունը, իսկ օգոստոսի 29-ին կարող է որոշում ընդունվել Թուրքիայի նոր կառավարությունը ձևավորելու մասին: Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է օգոստոսի 28-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031