Բաժիններ՝

ԱՄՆ-ը շարունակելու է ավիահարվածներ հասցնել Իրաքում գործող զինյալների դիրքերին. Օբամա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները շարունակելու են ավիահարվածներ հասցնել Իրաքում գործող զինյալների դիրքերին:

Օբաման ընդգծել է, որ իրենք շարունակելու են ավիահարվածների շարքը, որպեսզի պաշտպանեն նրանց, ովքեր հայտնվել են սպառնալիքի տակ: Օբաման ընդգծել է, որ իրենք Իրաքում չեն ձեռնարկի ցամաքային ռազմական գործողություն, մինչդեռ մարդասիրական օգնության ուղարկումը շարունակվելու է նաև հետագայում:

Օբամայի խոսքերով՝ իրենց ոգևորել է այն, որ միջազգային արենայում գործընկեր երկրները մեծապես աջակցել են իրենց այդ գործողություններին: Օբաման վերստին Իրաքի իշխանություններին կոչ է արել ձևավորել այնպիսի կառավարություն, որը կարտահայտի բնակչության տարբեր խմբերի շահերը՝ բացառելու համար ներքին կոնֆլիկտները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս