Բաժիններ՝

Կանարյան կղզիները սպառնում են խզել կապերն Իսպանիայի հետ

Իսպանական El Mundo թերթի փոխանցմամբ՝ Կանարյան կղզիների կառավարության ղեկավար Պաուլինո Ռիվերոն հայտարարել է, որ իրենք խզելու են Մադրիդի հետ հարաբերությունները, եթե Իսպանիայի կառավարությունը չդադարեցնի Ատլանտյան օվկիանոսում նավթի ու գազի փնտրտուքը:

Ռիվերոն նաև դիմել է Իսպանիայի թագավոր Ֆելիպիեն և վարչապետ Մարիանո Ռախոյին՝ խնդրելով օգնել հակամարտության կարգավորման հարցում, որը նրա խոսքերով՝ դարձել է վերջին 500 տարվա ընթացքում, երբ իսպանացիները գրավեցին արշիպելագը, գրանցված ամենալուրջ խնդիրը:

Ռիվերոն նաև ընդգծել է, որ Իսպանիայի կառավարությունը թույլատրել է Կանարյան կղզիների մոտ նավթի որոնումը, սակայն արգելել է Բալեարյան կղզիների մոտ երկրահետախուզական աշխատանքներ իրականացնելը, ուր նույնպես կարող են գտնվել ածխաջրածինների մեծ պաշարներ:

Ռիվերոն հիշեցրել է, որ Իսպանիայի իշխանություններն իրենց այդ որոշումը պայմանավորել էին նրանով, որ դա կարող է վնաս հասցնել շրջակա միջավայրին:

Օգոստոսի 13-ին Իսպանիայի իշխանությունները Repsol ընկերությանը թույլատրել են երկրահետախուզական աշխատանքներ իրականացնել Կանարյան կղզիներից ոչ հեռու ընկած տարածքում, ինչին ակտիվորեն դեմ են հանդես եկել տեղաբնակներն ու բնապահպանական կազմակերպությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031