Բաժիններ՝

Շվեյցարիան չեղյալ է հայտարարել Սերգեյ Նարիշկինի պաշտոնական այցը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեյցարիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի պաշտոնական այցը: Նման որոշում է կայացրել Շվեյցարիայի խորհրդարանը՝ կապված քաղաքական ընթացիկ իրավիճակի հետ:

Նարիշկինին Շվեյցարիա էին հրավիրել՝ մասնակցելու համար երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 200-ամյակին, ինչը Շվեյցարիայում պետք է տոնեին սեպտեմբերի 23-24-ին: Նարիշկինը հայտնվել է պատժամիջոցների տակ ընկած ռուս պաշտոնյաների թվում, որոնց մարտի վերջից արգելել են մուտք գործել ԱՄՆ և Եվրոպա:

Եվ այնուամենայնիվ, Նարիշկինն ապրիլին UNESCO-ի հրավերով այցելել է Փարիզ՝ կապված կազմակերպությանը ԽՍՀՄ-ի անդամակցության 60-ամյակի և Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկի 100-ամյակի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս