
Նուրի ալ-Մալիքին համաձայնվել է հեռանալ Իրաքի վարչապետի պաշտոնից

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնանկ արված Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին դադարեցնում է կառավարության ղեկավարի պաշտոնում մնալու համար պայքարը: Այս մասին հայտնել է տեղի հեռուստատեսությունը:
Մալիքին հայտարարել է, որ աջակցում է Հեյդար ալ-Աբադիին, ով պետք է գլխավորի կառավարությունը: Մալիքիի վրա ուժեղ ճնշում է գործադրվել, որպեսզի նա իր տեղը զիջի առավել փոխզիջումային ֆիգուրի: Բաղդադում հուսով են, որ կադրային վերափոխումները ճանապարհ կհարթեն իշխանական նոր կոալիցիայի առջև, որն ունակ կլինի լուծել իսլամական խռովության խնդիրը:
Օգոստոսի 11-ին Իրաքի քուրդ նախագահ Ֆուադ Մասումը նոր վարչապետի պաշտոնում ալ-Մալիքիի փոխարեն նշանակել էր Հեյդար ալ-Աբադիին: Մալիքին Իրաքի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականից և հայտարարել էր երրորդ անգամ նույնպես տվյալ պաշտոնը զբաղեցնելու մտադրության մասին: