Բաժիններ՝

Սաակաշվիլու մերսողուհին հայտարարել է, որ մեծ գումարներ չի խնդրել նրանից

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դորոտի Շտեյնը, ով հայտնի է որպես «դոկտոր Դոտի» և որպես Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու մերսողուհի, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԶԼՄ-ներից է իմացել Սաակաշվիլու դեմ քրեական գործ հարուցելու մասին:

Շտեյնը պատմել է, որ Սաակաշվիլու հետ ծանոթացել է Գերմանիայում՝ Բեռլինում, ինչից հետո Սաակաշվիլին իրեն հրավիրել է Վրաստան. «Ես Վրաստանում եղել եմ մեկ անգամ: Նրա հետ ժամանել եմ նրա անձնական ինքնաթիռով: Սկզբում մենք ժամանեցինք Բաթում, իսկ հետո մեքենայով մեկնեցինք Թբիլիսի:

Բաթումում և Թբիլիսում ես մերսում արեցի նրա տանը: Ինչ վերաբերում է վճարմանը, ապա չեմ հիշում, քանի որ վաղուց է եղել դա, սակայն ցանկանում եմ ասել, որ չեմ խնդրել մեծ գումարներ, քանի որ նրա հետ զվարթ էր, նա քաղաքականության ռոք-աստղ էր, նա ինձ շատ է դուր եկել»: Շտեյնը հավելել է, որ իր ծառայությունների գինը միանման է բոլորի համար, և մեկ սեանսն արժենում է 150-300 դոլար՝ կախված ժամանակից:

Վրաստանի Գլխավոր դատախազությունը նախօրեին հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլուն սպառնում է մինչև 11 տարվա ազատազրկում, եթե հաստատվի, որ նա 2009-2012 թավականներին պետբյուջեից վատնել է ավելի քան 8.8 միլիոն լարի (մոտ 5 միլիոն դոլար) գումար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս