Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական արտադրության նորագույն զենիթա-հրթիռային համալիրներով

Axar.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական արտադրության Лучник-Э նորագույն զենիթա-հրթիռային համալիրներով (ԶՀՀ): Այդ ԶՀՀ-ները կոչված են փոխարինելու հնացած Стрела-10 ԶՀՀ-ներին:

Այս մասին «Օբոռոնէքսպո-2014» ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է Лучник-Э ԶՀՀ-ը մշակած Մեքենաշինության կոնստրուկտորային բյուրոյի ներկայացուցիչ Գեորգի Կուզիկը: Նրա խոսքերով  Лучник-Э ԶՀՀ-ների զանգվածային արտադրությունը կարող է մեկնարկել մոտ ժամանակներս:

Նա հավելել է, որ այդ մեքենան ունակ է կրակ վարել ամեն տիպի եղանակային-կլիմայական պայմաններում և բարձր մակարդակի ռադիոէլեկտրոնային խանգարումների դեպքում. «Նրա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ԶՀՀ-ն ունակ է համազարկային կրակ բացել մեկ թիրախի նկատմամբ, ինչպես նաև միաժամանակ հետևել 4 թիրախի»:

Лучник-Э ԶՀՀ-ներով Ադրբեջանից բացի, հետաքրքրված են նաև Ղազախստանն ու Թուրքմենստանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031