Բաժիններ՝

Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի խաղաղասիրական. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Յալթայում Պետդումայի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանին Ղրիմի վերամիավորման մասին որոշումն ընդունված է, և որ իրենք չեն պլանավորում փոխել այն.

«Դա նույնն է, որ հրաժարվես ինքդ քեզանից: Դա անհնար է: Որոշումն ընդունված է: Ղրիմի որևէ բռնակցում տեղի չի ունեցել և չկա: Դա ժողովրդի կամքն է: Բոլոր մեղադրանքներն անհիմն են: Ղրիմի տարածքում բնակվող մարդիկ արտահայտվել են իրենց ապագայի մասին:

Ապօրինի ինչ-ինչ գործողությունների մասին խոսելն անտեղի է, ծիծաղելի է: Մենք պարզապես մարդկանց հարցրեցինք, թե ինչ են ցանկանում նրանք: Եթե դա ժողովրդավարություն չէ, ապա ի՞նչ է: Դրա համար էլ այդ մեղադրանքները դատարակություն են և չունեն որևէ հիմք»:

Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի խաղաղասիրական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031