
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին շահագործման կհանձնվի 2015 թվականին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու վարցական հատվածի կառուցման հիմնական աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը.
«Վրացական հատվածում՝ մինչև Թուրքիայի հետ սահմանը, դեռ մնացել է կառուցել 20 կիլոմետրից քիչ ավելի երկաթուղի: Աշխատանքներ են տարվում ռելսերի տեղադրման ուղղությամբ: Դրանք կավարտվեն հոկտեմբերին:
Մինչև տարեվերջ կավարտվեն նաև Ախալքալաքի կայարանի շինարարական աշխատանքները: Հաջորդ տարի կավարտվեն երկաթուղու թուրքական հատվածի կառուցման աշխատանքները, ինչից հետո ԲԹԿ-ն ամբողջովին պատրաստ կլինի շահագործման հանձնելու համար»: