Բաժիններ՝

ԱՄՆ-ը հոկտեմբերին 600 զինծառայող կուղարկի Լեհաստան և Բալթյան երկրներ

Stars and Stripes թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը հոկտեմբերին Բալթյան երկրներ ու Լեհաստան է ուղարկելու 600 զինվորի՝ ծանր սպառազինությամբ, այդ թվում նաև M-1 Abrams տանկերով, հետևակի մարտական մեքենաներով ու զրահատրանսպորտներով: 

ԱՄՆ-ի բանակի 1-ին բրիգադի 1-ին հեծյալ դիվիզիայի զինվորները կժամանեն երեք ամսով և կփոխարինեն ապրիլից այնտեղ գտնվող դեսանտայիններին, որոնք ներկայացնում են Իտալիայում բազավորված ԱՄՆ 173-րդ օդա-դեսանտային բրիգադը:

Էստոնիայի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Պեետեր Կույմետն այսօր հաստատել է այդ տեղեկությունները: Միևնույն ժամանակ նա չի հայտնել, թե ամերիկացի որքան զինծառայող ու ռազմական տեխնիկա կհասցվի Էստոնիա, և որքան ժամանակ նրանք կգտնվեն երկրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս