Բաժիններ՝

Վրաստանը նոր ռազմաբազա է կառուցում Ախալքալաքում

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար ու Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ մայոր Վախթանգ Կապանաձեն մասնակցել են Ախալքալաքում սկզբնական ռազմական պատրաստության կենտրոնի կառուցման հիմնարկեքի արարողությանը:

Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Ներկա պահին ընթանում է շտաբի ու ճաշարանի կաառուցումը: Ալասանիան հայտարարել է. «Սա պատմական որոշում է, որն ընդունել է Վրաստանի կառավարությունը: Այստեղ եղել է խորհրդային բանակը, և այսօր այս տեղը ձեռք է բերում նոր իմաստ:

Ախալքալաքի շրջանի բնակչության կյանքը կդառնա ավելի ակտիվ՝ կապված նոր ռազմաբազայի հետ: Վրաստանի ազգային զարգացման ու մեր շահերի համար շատ կարևոր է, որ այդ կենտրոնը գտնվի հենց այստեղ: Դա ուսումնական կենտրոն է: Վստահ եմ, որ այս կենտրոնը շատ կարևոր կլինի ինչպես զինվորականների, այնպես էլ՝ տեղի բնակչության համար»:

Սկզբնական ռազմական պատրաստության կենտրոնի կառուցումն իրականացվելու է երկու փուլով: Առաջին փուլում կառուցվելու են շտաբը, ճաշարանը և զորանոցը: Այդ ամենը պետք է ավարտվի 2015 թվականի վերջին:

Երկրորդ փուլը նախատեսում է մարզահամալիրի, (սպաների ու սերժանտների համար) հանրակացարանի, մանկապարտեզի և այլ կառույցների կառուցում: Շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2019 թվականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս