Բաժիններ՝

Սաակաշվիլին ցինիզմ է համարել պետմիջոցները վատնելու մեջ իրեն մեղադրելը

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ցինիզմ է համարում պետմիջոցները վատնելու մեջ իրեն մեղադրելը:

Սաակաշվիլու փաստաբան Օտար Կախիձեն հայտարարել է, որ քաղաքական գործիչը հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է, որ «ներկայումս բյուջեն չի կատարվել 700 միլիոնով, պարտքն աճել է մինչև 1 միլիարդ և 700 միլիոնի, և առաջին տարին է, երբ չի գրանցվում թոշակի աճ»:

Սրանից առաջ Վրաստանի Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Սաակաշվիլին երկրի նախագահ եղած ժամանակ պետբյուջեից վատնել է ավելի քան 8.8 միլիոն լարի (մոտ 5 միլիոն դոլար): Դրա հաստատման դեպքում Սաակաշվիլուն սպառնում է 7-11 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031