Բաժիններ՝

Ալիևն Էրդողանին հրավիրել է Ադրբեջան

Vzglyad.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին՝ կապված Թուրքիայի 12-րդ նախագահ ընտրվելու հետ: Ալիևը վստահություն է հայտնել, որ այդ ընտրությունները սկիզբ կդնեն Թուրքիայի պատմության նոր փուլի:

Ալիևն ընդգծել է, որ քվեարկության արդյունքները վկայում են Էրդողանի հանդեպ ցուցաբերված մեծ վստահության ու բարձր գնահատականի մասին: Ալիևի խոսքերով՝ Թուրքիան, վերջին 10 տարում ցուցաբերելով բազմակողմ զարգացում, վերածվել է միջազգային աշխարհի ուժի կենտրոնի: Ալիևն Էրդողանին հրավիրել է իր համար հարմար ժամկետում այցելել Ադրբեջան:

Հիշեցնենք, որ Էրդողանը Թուրքիայում անցկացված ընտրություններից հետո սովորաբար առաջինն այցելում է կա՛մ Ադրբեջան, կա՛մ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս