Հռոմի պապի այցից կես ժամ առաջ Փհենյանը սպառնացել է Սեուլին
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ը փոքր հեռահարության երեք հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Դա տեղի է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հարավային Կորեա ժամանելուց կես ժամ առաջ:
Հարավային Կորեայի ՊՆ-ի ներկայացուցչի խոսքերով՝ հրթիռներն արձակվել են ԿԺԴՀ-ի արևելյան ծովափին գտնվող Վոնսան քաղաքից և, անցնելով մոտ 200 կիլոմետր, ընկել են ջուրը:
Հրթիռների արձակման համար առիթ է ծառայել ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները, որոնք մեկնարկելու են օգոստոսի 18-ին: Վաշինգտոնն ու Սեուլը հայտարարել են դրանց պաշտպանական բնույթի մասին, մինչդեռ Փհենյանը դրանք գնահատում է որպես ռազմական գործողությունների նախապատրաստություն:
ԿԺԴՀ-ը վերջին անգամ հրթիռներ էր արձակել հուլիսի վերջին: Այն ժամանակ դա հանդիսացել էր ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի հերթական զորավարժության պատասխանը: Հռոմի պապի այցը Հարավային Կորեա աննախադեպ է վերջին 25 տարվա համար: Հռոմի պապը Հարավային Կորեայում կգտնվի 5 օր: