Բաժիններ՝

Ասպիրինը նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու ռիսկը

Ասպիրինի ամենօրյա կիրառումը զգալիորեն նվազեցնում է աղիների, ստամոքսի և կերակրափողի քաղցկեղի, ինչպես նաև՝ մի շարք քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականությունը, պարզել են Լոնդոնի Մարիա Թագուհու համալսարանի գիտնականները:

doctors.am-ը գրում է, որ հետազոտողների կարծիքով, եթե Մեծ Բրիտանիայի 50-ից բարձր տարիքի բնակիչներն ամեն օր կիրառեն այս դեղամիջոցը 10 տարիների ընթացքում, ապա 20 տարվա ընթացքում հնարավոր կլինի իջեցնել մահացությունը 122000-ով:

Սակայն ասպիրինի կիրառումը երբեմն կարող է առաջացնել ներքին արյունահոսություն, այդ իսկ պատճառով մինչ կիրառումը պետք է խորհրդակցել բժշկի հետ:

Գիտնականները ուսումնասիրել են ասպիրինի վնասակարությանը և օգտակարությանը նվիրված մոտ 200 աշխատություն: Բժշկության ոլորտում այս թեման բազմաթիվ վեճերի և քննարկումների տեղիք է տալիս:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ դեղամիջոցը իջեցնում է աղիների, ստամոքսի և կերակրափողի քաղցկեղի պատճառով առաջացող մահացությունը մոտ 30-40%-ով:

Կան նաև մահացության նվազման միտում կրծքագեղձի, ենթաստամոքսային գեղձի և թոքերի քաղցկեղի պարագայում, սակայն այս տվյալներն այնքան էլ նշանակալի չեն:
Ըստ հետազոտության արդյունքների՝ դրական էֆեկտի հասնելու համար անհրաժեշտ է դեղն օգտագործել առնվազն հինգ տարի:

Ամենօրյա դեղաչափ

Հետզոտության ղեկավար, Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի աշխատակից Ջեկ Կուզիկը գտնում է, որ բոլոր 50 տարեկանից բարձր առողջ մարդիկ պետք է սկսեն ամեն օր օգտագործել ասպիրինի ոչ մեծ չափաբաժին (75մգ) տաս տարվա ընթացքում:
Ըստ հետազոտության արդյունքների, եթե 60 տարեկան հասակում 1000 մարդ 10 տարիների ընթացքում կիրառի դեղամիջոցը, ապա կուրսը ավարտելուց հետո մենք կտեսնենք, որ՝

  • քաղցկեղից մահացածների թիվ կնվազի 16-ով,
  • սիրտ-անոթային հիվանդություններից մահացածների թիվը կնվազի մեկով,
  • արյունահոսության հետևանքով մահացողների թիվը կավելանա 2-ով:

Կուզիկը, ով արդեն չորս տարի է օգտագործում է ասպիրին, ասել է. «Չնայած կողմնակի ազդեցությունների առկայությանը, որոնք նույնպես պետք է հաշվի առնել, այնուամենայնիվ ասպիրինի ամենօրյա կիրառումը համարվում է քաղցկեղի զարգացման ռիսկի նվազեցման ամենաարդյունավետ և ամենապարզ միջոցը՝ ծխելուց և հավելյալ քաշից ազատվելուց հետո»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս