Բաժիններ՝

Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, որ հրաժարական չի տա

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի գործող վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, որ հրաժարական չի տա, որպեսզի պաշտպանի իր ընտրողների իրավունքները և պահպանի երկիրը:

Դրանով իսկ նա վերստին վիճարկել է վարչապետի պաշտոնում Հեյդար ալ-Աբադիին նշանակելու մասին Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի որոշումը: Մալիքին ընդգծել է, որ կառավարության կազմը կպահպանվի ու չի փոփոխվի այնքան ժամանակ, քանի դեռ չի լինի Դաշնային դատարանի որոշումը:

Սրանից առաջ Ֆուադ Մասումը խորհրդարանի փոխխոսնակ Հեյդար ալ-Աբադիին հանձնարարել էր ձևավորել նոր կառավարություն: Իրաքի Սահմանադրության համաձայն, նոր կառավարությունը պետք է ձևավորվի 30 օրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031