Բաժիններ՝

Ամուսիններն ինքնահրկիզում են իրականացրել Ալիևի նստավայրի առջև

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սումգայիթի բնակիչներ, ամուսնական զույգն այսօր առավոտյան ինքնահրկիզում են իրականացնել երկրի նախագահի աշխատակազմի ընդունարանի առջև:

39-ամյա Էլչին Ալիմուրադօղլուն ու նրա 32-ամյա կին Ժալյա Սալախովան դրանով իսկ իրենց բողոքն են հայտնել իրենց տան ավերման դեմ՝ չնայած նրան, որ Սումգայիթի դատարանը որոշել էր արգելել դա: Ամուսիններն իրենց վրա բենզին են լցրել և այրել՝ չնայած անվտանգության աշխատակիցների ձեռնարկած ջանքերին:

Անվտանգության աշխատակիցներին հաջողվել է մարել կրակը, սակայն ամուսինները լուրջ այրվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Նրանց երկուսի վիճակն էլ գնահատվում է որպես ծանր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031