
Թուրք կրոնական գործիչներին վտարում են Ղրիմից

УНН-ի փոխանցմամբ՝ Ղրիմում Թուրքիայի կրոնական գործերի գծով վարչության կոորդինատոր Մևլյութ Սեյհանը հարկադրված է լքել թերակղզու տարածքը: Նրա հետ Թուրքիա են վերադառնում գործնականում բոլոր կրոնական գործիչները, որոնք միսիոներական գործունեություն էին իրականացնում Ղրիմում:
Այս մասին հայտարարել է Ղրիմի Մուսուլմանների հոգևոր վարչության մամլո ծառայությունը: Ղրիմում Մևլյութ Սեյհանի հրաժեշտի հանդիպումն անցկացվել է երեկ: Նա Ղրիմում կոորդինատորի պաշտոնում աշխատել է մեկ տարի: Ներկա դրությամբ թերակղզու տարածքում է մնացել 23 թուրք դասավանդողներից 5-ը:
Թուրքիան ներկայացնող իսլամ դասավանդողները Ղրիմում կրոնական առաքելություն են կատարում 1990-ական թվականների սկզբից: Նրանք Ղրիմ են ժամանել 5 տարով, Ղրիմի Մուսուլմանների հոգևոր վարչության հրավերով: