
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել աշնանը. Ուորլիք

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ ժամանակներս կայցելեն տարածաշրջան, սակայն այցի ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ: Այս մասին գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը.
«Սոչիի քննարկումները շարունակելու համար և հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շուրջ բանակցություններն առաջ տանելու համար նախագահները կարող են հանդիպել աշնանը: Համանախագահները պատրաստ են իրենց հնարավորությունների սահմանում աջակցել բանակցություններում առաջընթացի գրանցմանը հասնելուն:
Հայ և ադրբեջանցի ժողովուրդները պետք է նաև հասկանան, որ շարունակվող հակամարտությունը չի բխում իրենց պետության շահերից: Հուսով եմ, որ մարդիկ կարտահայտվեն խաղաղության օգտին»: