Բաժիններ՝

ԱՄՆ-ը 130 ռազմական խորհրդատու է ուղարկում Իրաքի հյուսիս

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելի առաջարկով որոշել է Իրաքի հյուսիս ուղարկել ևս մոտ 130 ամերիկացի ռազմական խորհրդատուի: Այս մասին երեկ երեկոյան լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ ռազմական շրջանակների ներկայացուցիչը:

Նրա խոսքերով՝ հրահանգիչներն Իրաքի հյուսիս են ուղարկվում, որպեսզի գնահատեն պահանջվող հումանիտար առաքելության մասշտաբներն ու մշակեն հավելյալ տարբերակներ՝ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:

Ներկա դրությամբ սուննի զինյալների գործողություններից տուժած Իրաքի խաղաղ բնակիչների համար սննդամթերքի ու ջրի մատակարումներն իրականացվում են օդային ճանապարհով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս