Բաժիններ՝

Էրդողանը բնական է համարել, որ Գյուլը ցանկանում է վերադառնալ իշխող կուսակցության շարքերը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ, օգոստոսի 10-ի նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթած Ռեջեփ Էրդողանը շատ բնական է համարել գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից  իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) շարքերը վերադառնալը:

Սրանից առաջ Գյուլը հայտարարել էր, որ իր նախագահական լիազորությունների ժամկետի սպառվելուց (օգոստոսի 28) հետո վերադառնալու է ԱԶԿ-ի շարքերը՝ հիշեցնելով, որ հանդիսանում է այդ կուսակցության հիմնադիրներից մեկը (թուրքական օրենսդրությունը երկրի նախագահին արգելում է զբաղվել նաև կուսակցական գործունեությամբ):

Էրդողանը հայտարարել է, որ տարօրինակ որևէ բան չկա, որ Գյուլը որոշել է վերադառնալ ԱԶԿ-ի շարքերը: Էրդողանը հիշեցրել է, որ օգոստոսի 27-ին կայանալու է ԱԶԿ-ի մեծ համագումարը, որում չի ենթադրվում կուսակցության ղեկավարության փոփոխում. փոփոխությունն առնչվելու է միայն կուսակցության նախագահին (իրեն՝ Էրդողանին, ով Թուրքիայի 12-րդ նախագահ ընտրվելուց հետո հարկադրված է հրաժեշտ տալ ԱԶԿ-ի նախագահի պաշտոնին):

Այդ համագումարում կհստակեցվի նաև Թուրքիայի հաջորդ վարչապետի անունը, ով տվյալ պաշտոնում կփոխարինի Էրդողանին, ով արդեն իսկ Թուրքիայի վարչապետի պաշտոնում անընդմեջ գտնվելու (երկարակեցության) ռեկորդ է սահմանել: Հավանական թեկնածուները 4-ն են՝ Աբդուլլահ Գյուլ, Ահմեթ Դավութօղլու, Բյուլենթ Արընչ, Ալի Բաբաջան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս