Բաժիններ՝

Ճապոնիան անընդունելի է համարում Ռուսաստանի կողմից Կուրիլյան կղզիներում վարժանքներ անցկացնելը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիան անընդունելի է համարում Ռուսաստանի կողմից օգոստոսի 12-ին Կուրիլյան կղզիների հարավային հատվածում զորավարժություններ սկսելը: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:

Զորավարժություններն անցկացվում են Կունաշիր և Իտուրուպ կղզիներում, որոնց պատկանելությունը վիճարկում է Տոկիոն, ով հավակնում է նաև Խաբոմաի և Շիկոտան կղզիներին:

Սինձո Աբեն հայտարարել է. «Մեզ համար դա անընդունելի է: Մենք մտադիր ենք խիստ բողոք հղել Ռուսաստանին»: Ճապոնիայի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանն այդ վարժանքների անցկացումը չի համաձայնեցրել ճապոնական կողմի հետ:

Ռուսական կողմի սկսած զորավարժություններին մասնակցում է ավելի քան 1000 զինծառայող, մոտ 100 միավոր մարտաան ու հատուկ տեխնիկա, այդ թվում նաև «Մի-8» տիպի 5 ուղղաթիռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս