Բաժիններ՝

Ռուսաստանը կգաղտնիացնի իր նավթային ու գազային պաշարների մասին տվյալները

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարությունը մտադիր է արգելել նավթի ու գազի պաշարների մասին ամերիկյան ընկերություններին տեղեկություններ հաղորդելը:

ՌԴ Անվտանգության խորհրդի Բնապահպանական անվտանգության հանձնաժողովի հատուկ նիստում որոշվել է միջոցներ մշակել՝ խոչընդոտելու համար մյուս երկրներին երկրաբանական տեղեկությունների փոխանցումը:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ը հուլիսին սահմանափակել էին Ռուսաստանի նավթային ոլորտի համար տեխնոլոգիաների ու սարքավորման մատակարարումը: ԵՄ-ը մասնավորապես արգելել էր նավթային ոլորտի համար այնպիսի սարքավորման արտահանումը, որը նախատեսված է վառելանյութի խորջրյա արդյունահանման համար, այդ թվում նաև Արկտիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս