
Amnesty International-ն ադրբեջանցի իրավապաշտպան Ինթիգամ Ալիևին ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ադրբեջանցի իրավապաշտպան Ինթիգամ Ալիևին ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ» և կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրան:
AI-ի տարածած երեկվա հատուկ հայտարարությունում նշված է, որ Ալիևին կալանավորել են հնարովի մեղադրանքներով և որ նրան հալածում են իրավապաշտպան գործունեության համար: Ալիևը կալանավորվել է օգոստոսի 8-ին:
Նրան մեղադրում են հարկերից խուսափելու, ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչն ունեցել է ծանր հետևանքներ և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ: