Որո՞նք են աշխարhի ամենատպավորիչ շինությունները (լուսանկարներ)
AdMe.ru-ն կազմել է աշխարհի ամենատպավորիչ շինությունների ցուցակը: Այդ շենքերից մի քանիսի կառուցման համար տասնամյակներ եւ անգամ դարեր են պահանջվել, մյուսների համար` մի քանի տանի: Սակայն դրանց բոլորին միավորում է բացառիկ ճարտարապետությունը, ինչը նրանց դարձնում է իրենց երկրի եւ աշխարհի հայտնի տեսարժան վայրերից մեկը:
Դուբայի Բուրջ Խալիֆա համալիրը
Նախագծվել է` որպես աշխարհի ամենաբարձր շինություն: Այստեղ տեղակայված են հյուրանոցներ, գրասենյակներ, առեւտրային կենտրոններ:
Պեկինի կատարողական արվեստի ազգային կենտրոնը
Այս հսկա ֆուտուրիստական կառույցը, որը օպերային թատրոն է, նաեւ «ձու» են անվանում:
Միլանի տաճարը
Եվրոպայում սպիտակ մարմարից միակ գոթական տաճարի կառուցումը մի քանի դար է տեւել` հիմքը փորվել է 1386 թվականին, շինարարությունն ավարտվել է 1965 թվականին:
Վասիլի Երանելու տաճարը
Այն վաղուց դարձել է Մոսկվայի խորհրդանիշը:
Պեկինի ազգային մարզադաշտը
«Թռչնի բույն» կոչվող մարզադաշտը կառուցվել է 2008թ. ամառային օլիմպիական խաղերի անցկացման համար եւ դարձել աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերից:
Կամբոջայի Անգկոր-Վատ տաճարը
Հսկայական տաճարային համալիրը կառուցվել է XII դարում:
Սիդնեյի օպերային թատրոնը
Այս շենքում են տեղակայված օպերան, թատրոնը, սիմֆոնիկ նվագախումբը:
Կիոտոյի Կինկակու-ձի տաճարը
Ողջ տաղավարը, բացի ստորին հարկից, պատված է մաքուր ոսկով, այդ իսկ պատճառով կոչվում է «Ոսկե տաճար»: Այն ստեղծվել է XIV դարի վերջին:
Նորմանդիայի Մոն Սեն Միշել ուխտավայրը
Ամրոցի վերածված այս կղզին Եվրոպայի ամենագլխավոր ուխտավայրերից է:
Լոնդոնյան Լլոյդ կենտրոնը
Սա խոշոր ապահովագրական կորպորացիայի հսկայական գրասենյակն է: Առանձնահատկությունն այն է, որ աստիճանները, ապակյա վերելակները շենքի դրսից են:
Բիլբաոյի Գուգենհայմի թանգարանը
Ժամանակակից արվեստի թանգարանը, որը տեղակայված է ծովափին եւ ֆուտուրիստական նավի գաղափար է արտահայտում, կառուցումից անմիջապես հետո դարձել է աշխարհի ամենաշատ այցելվող վայրերից:
Հնդկաստանի Թաջ-Մահալը
Հայտնի տաճարը, որը կառուցված է կիսաթափանցիկ մարմարից, փոխում է գույնը` կախված ցերեկվա լույսից:
Բարսելոնայի Սուրբ ընտանիքի տաճարը
Հանրահայտ Անտոնիո Գաուդիի նախագծած տաճարը կառուցվում է 1882 թվականից: Այն նախատեսվում է ավարտել 2016 թվականին:
Բութանի Թակցանգ-լակհանգ մենաստանը
Այն տեղակայված է 3120 մ բարձրության վրա:
Մալիի Ջենենի մզկիթը
Սա աշխարհում ամենախոշոր կավե շինությունն է եւ աֆրիկյան իսլամի գլխավոր կենտրոնը:
Նորվեգիայի օպերայի եւ բալետի ազգային թատրոնը: