Բաժիններ՝

ՌԴ-ն ու Եգիպտոսը պայմանավորվել են ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Եգիպտոսը պայմանավորվել են ընդլայնել երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը:

Այս մասին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանն ու Եգիպտոսն ուսումնասիրում են ազատ առևտրի գոտի ստեղծելու հնարավորություները: Պուտինն ընդգծել է, որ իրենք պայմանավորվել են, որ Եգիպտոսը փոխգործակցելու է Մաքսային միության հետ:

Պուտինը հավելել է, որ Եգիպտոսը պատրաստ է մոտ ժամանակներս 30 տոկոսով մեծացնել Ռուսաստանին գյուղմթերքի մատակարարումները: Դրա հետ կապված՝ կողմերը պայմանավորվել են դյուրացված ռեժիմ սահմանել ռուսական շուկայում եգիպտական ապրանքների հայտնվելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031