Ռուսամետ անջատողականները պատանդ են պահում 350 մարդու. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսամետ անջատողականների մոտ պատանդ է պահվում 350 մարդ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Դանիիլ Լուբկիվսկին.
«Մենք պահանջում ենք բոլոր պատանդների անհապաղ ու անխոս ազատ արձակում: 350 մարդ շարունակում է պատանդ մնալ ռուս ահաբեկիչների մոտ»: Լուբկիվսկին թվարկել է մի շարք անուններ՝ հավելելով, որ նրանց բոլորին առևանգել են ապօրինաբար պահում են Ռուսաստանում, ուր խաթարվում են նրանց իրավունքները և ուր նրանք գտնվում են հոգեբանական ճնշման ներքո: