Բաժիններ՝

Ուկրաինայի ԱԳՆ-ը Պուտինի առաջիկա ղրիմյան այցը որակել է որպես անընդունելի ու անթույլատրելի

РБК-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Պետդումայի պատգամավորների առաջիկա ղրիմյան այցը որակել է որպես անընդունելի ու անթույլատրելի: Ուկրաինայի փոխարտգործնախարար Դանիլ Լուբկիվսկին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է.

«Դա անթույլատրելի է ու անընդունելի է: Ղրիմն ապօրինի օկուպացված է: Այնտեղ Ռուսաստանի ղեկավարության հայտնվելն անընդունելի է, դա Ուկրաինայի ԱԳՆ-ի հստակ ու միանշանակ դիրքորոշումն է»:

Ռուսաստանի ղեկավարությունը պլանավորում է Ղրիմ այցելել օգոստոսի 14-ին: Ակնկալվում է, որ Պուտինն այնտեղ ելույթ է ունենալու խորհրդարանի անդամների ու նախարարների առջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս