Բաժիններ՝

Ռուսաստանի համար սարսափելի չէ ցանկացած պատժամիջոց. Մեդվեդև

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի համար սարսափելի չէ որևէ պատժամիջոց, և որ երկրի վրա ուժային ճնշում գործադրելու փորձերը մատնված են ձախողման.

«Մեր երկրի համար սարսափելի չէ որևէ պատժամիջոց: Մենք հիանալի հասկանում ենք դա: Մեր երկիրն ամուր է, և ով էլ, որ ճնշում գործադրի մեզ վրա, մինևնույն է՝ մենք ապրելու ենք մեր սիրելի երկրում, զարգացնելու ենք այն, գումարներ ենք ներդնելու, զբաղվելու ենք մեր պետության վերափոխմամբ:

Մեր երկրի հանդեպ ուժային ճնշման փորձերը երբեք էլ չեն անցել: Դուք դա հիանալի հասկանում եք: Եվ այժմ էլ չեն անցնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս