Բաժիններ՝

Իսպանացի քահանան դարձել է Էբոլա վիրուսից մահացած առաջին եվրոպացին

Իսպանական El Mundo թերթի փոխանցմամբ՝ իսպանացի քահանա Միգել Պախարեսը, ով Էբոլա վիրուսով վարակվել էր Լիբերիայում, մահացել է մադրիդյան Կառլոս III հոսպիտալում: Դրանով իսկ նա դարձավ աֆրիկյան տենդից մահացած առաջին եվրոպացին:

75-ամյա քահանային Իսպանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Լիբերիայից Իսպանիա էին հասցրել օգոստոսի 7-ին: Բժիշկները սկզբնական շրջանում Պախարեսի վիճակը գնահատել են որպես կայուն ու բավարար, սակայն ավելի ուշ նրա առողջական վիճակը վատթարացել էր:

Պախարեսը մոտ 50 տարի Աֆրիկայում զբաղվում էր միսիոներական գործունեությամբ: Նա օգնել է Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայում գտնվող կաթոլիկ հիվանդանոցում խնամել Էբոլա տենդով վարակվածներին:

Էբոլա վարակը հասել է նաև Թուրքիա: Նիգերիայից Թուրքիա վերադարձած «Թուրքական ավիաուղիների» ինքնաթիռում մի կնոջ կասկածել են Էբոլա վիրուսով վարակված լինելու մեջ, և այժմ նա գտնվում է կարանտինի մեջ: Ինքնաթիռը Լագոսից վերադարձել է Ստամբուլ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս