Թուրքիայում հրապարակվել են նախագահական ընտրությունների վավեր քվեների նախնական արդյունքները
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) հրապարակել է օգոստոսի 10-ին անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Վերջնական արդյունքները հրապարակվելու են օգոստոսի 15-ին:
Նախնական տվյալներով՝ նախագահի թեկնածուներից Ռեջեփ Էրդողանը քվեարկության արդյունքներով հավաքել է քվեների 51.79 տոկոսը, Էքմելեդդին Իհսանօղլուն՝ 38.44 տոկոսը, իսկ Սելահաթթին Դեմիրթաշը՝ 9.76 տոկոսը:
Ընտրություններին մասնակցելու ցուցանիշը կազմել է 74.12 տոկոս: Սակայն Թուրքիայի ներսում այդ ցուցանիշը կազմել է 77.5 տոկոս, արտասահմանում՝ ընդամենը 8.32 տոկոս:
Ընտրելու իրավունք ունեցողների թիվը կազմել է 55.692.841 մարդ, որոնցից քվեարկությանը մասնակցել է 41.283.773-ը: Դրանցից անվավեր է ճանաչվել 737.871 քվե: Վավեր քվեների քանակը կազմել է 40.545.902, որից 40.019.361-ը բաժին է ընկել երկրի ներսին, 230.997-ը՝ արտասահմանին, իսկ 295.544-ը՝ մաքսային անցակետերին:
Էրդողանը երկրի ներսում ստացել է 20.670.920 քվե, արտասահմանում բացված ընտրատեղամասերում՝ 143.922 քվե, մաքսային անցակետերում՝ 185.418 քվե, ընդհանուր առմամբ՝ 21.000.260 քվե՝ 51.79 տոկոս: Միայն Թուրքիայի ներսում Էրդողանը հավաքել է քվեների 51.65 տոկոսը:
Իհսանօղլուն երկրի ներսում ստացել է 15.433.609 քվե, արտասահմանում բացված ընտրատեղամասերում՝ 64.495 քվե, մաքսային անցակետերում՝ 89.028 քվե, ընդհանուր առմամբ՝ 15.587.132 քվե՝ 38.44 տոկոս: Միայն Թուրքիայի ներսում Իհսնաօղլուն հավաքել է քվեների 38.56 տոկոսը:
Դեմիրթաշը երկրի ներսում ստացել է 3.914.832 քվե, արտասահմանում բացված ընտրատեղամասերում՝ 22.580 քվե, մաքսային անցակետերում՝ 21.098 քվե, ընդհանուր առմամբ՝ 3.958.510 քվե՝ 9.76 տոկոս: Միայն Թուրքիայի ներսում Դեմիրթաշը հավաքել է քվեների 9.78 տոկոսը: