Պուտինը հայտարարել է Ուկրաինա հումանիտար օգնություն ուղարկելու մասին
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայատարարել է, որ ռուսական կողմը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ հումանիտար օգնություն է ուղարկում Ուկրաինայի Լուգանսկի ու Դոնեցկի մարզերի տարածք:
Կրեմլի կայքի հաղորդմամվբ՝ Պուտինն Ուկրաինա հումանիտար օգնություն ուղարկելու մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Հեռախոսազրույցի ժամանակ Բառոզուն զգուշացրել է Պուտինին՝ չձեռնարկելու համար Ուկրաինայի հանդեպ ամեն տիպի ռազմական միակողմանի գործողություններ, այդ թվում նաև հումանիտար առաքելության պատրվակով:
Բառոզուն մտահոգություն է հայտնել Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի կուտակման, ինչպես նաև Ռուսաստանի տարածքից Ուկրաինա սպառազինության, զենքի ու զինյալների մատակարարումների կապակցությամբ, ինչը հակասում է ճգնաժամի ապաէսկալացմանն ուղղված ջանքերին:
Բառոզուն Ռուսաստանին կոչ է արել՝ օգտագործելու սեփական ազդեցությունը նրա համար, որպեսզի քաղաքացիական բնակչությունը կարողանա հանգիստ և ազատորեն լքել հակամարտության գոտին, որը վերահսկում են ապօրինի զինված խմբավորումները: