Բաժիններ՝

Օբաման ու Պորոշենկոն պայմանավորվել են երկկողմ հանդիպման շուրջ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ու ԱՄՆ-ի նախագահներ Պյոտր Պորոշենկոն ու Բարաք Օբաման երեկ հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ, որի ընթացքում պայմանավորվել են սեպտեմբերի 4-5-ին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում ունենալու շուրջ:

Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: Հեռախոսազրույցի ժամանակ Օբաման աջակցություն է հայտնել Պորոշենկոյի գործողություններին, որոնք մասնավորապես առնչվում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո և ԵՄ-ի, Ռուսաստանի ու մյուս գործընկերների մասնակցությամբ Լուգանսկի համար մարդասիրական օգնություն առաքելու նախաձեռնությանը:

Պորոշենկոն իր հերթին շնորհակալություն է հայտնել Օբամային՝ Ուկրաինային ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցության համար: Պորոշենկոն հույս է հայտնել, որ ամերիկացի կոնգրեսականները մոտ ժամանակներս հավանության կարժանացնեն Ուկրաինայի համար օգնության ակտը, և ԱՄՆ նախագահն իր ստորագրությամբ կհաստատի այն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031