Ուորլիքը գոհունակություն է հայտնել Սոչիում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների կապակցությամբ

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ իրենց ոգևորել է օգոստոսի 10-ին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Ջեյմս Ուորլիքը գոհունակություն է հայտնել, որ երկու երկրների նախագահները հաստատել են հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու և երկխոսությունը շարունակելու մասին իրենց պարտավորությունները.

«Մենք հուսով ենք, որ շփման գծում իրավիճակը կկայունանա, և կողմերը կցուցաբերեն քաղաքական կամք և հակամարտության կարգավորման ուղիների փնտրտուքի հարցում կհամագործակցեն Մինսկի խմբի համանախագահների հետ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031