Բաժիններ՝

Ռուսաստանում այսօր նշում են ռազմաօդային ուժերի կազմավորման 102-ամյակը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում այսօր նշում են ռազմաօդային ուժերի կազմավորման 102-ամյակը: Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ տոնի կապակցությամբ կազմակերպվելու է մասշտաբային ավիաշոու, որին մասնակցելու են ամենաժամանակակից ու հեռանկարային ավիացիոն համալիրները:

Նա հայտարարել է, որ 102 տարին փոքր տարիք չէ ավիացիայի համար՝ հիշեցնելով, որ սկզբնական շրջանում այն ստեղծվել է փայտից, մինչդեռ այժմ այն գերժամանակակից է՝ հագեցած էլեկտրոնային համակարգերով և գիտության ու տեխնիկայի մյուս նվաճումներով:

Ռուսաստանի նախագահը օգոստոսի 12-ը որպես Ռուսաստանի ռազմաօդային ուժերի օր նշելու հրամանը ստորագրել է 1997 թվականի օգոստոսի 29-ին: Ռուսական ավիացիայի ստեղծման համար հիմք է հանդիսացել 1912 թվականի օգոստոսի 12-ին Ռուսաստանի ռազմական գերատեսչության արձակած համապատասխան հրամանը:

1914 թվականի օգոստոսի (Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկ) դրությամբ ռուսական ռազմական ավիացիան արդեն ուներ 39 ավիաջոկատ, որոնցում հաշվվում էր 263 ինքնաթիռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս