![](/banners/BeFunky-design.jpg)
Դեռահասը 7 տարի շարունակ ամեն օր լուսանկարել է իրեն (տեսանյութ)
![](https://168.am/wp-content/uploads/2014/08/download-16.jpg)
Բրիտանական The Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ YouTube վիդեոհոսթինգում է հայտնվել մի երիտասարդի բազմաթիվ «սելֆիներից» բաղկացած տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է տարիների ընթացքում փոխվում նրա դեմքը:
Այդ անսովոր տեսանյութի հեղինակը Հյուգո Կոռնելիերն է, ով 7 տարվա ընթացքում ամեն օր նույն դիրքից, սակայն տարբեր իրավիճակներում լուսանկարել է իրեն: Առաջին լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ Հյուգոն ընդամենը 12 տարեկան էր: Տեսանյութը դիտելիս երևում է, թե ինչպես է 12-ամյա տղան 1.5 րոպեում վերածվում տղամարդու: