Բաժիններ՝

Թուրքիան հաջողությամբ զարգանում է Էրդողանի կառավարման ներքո. Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ շնորհավորել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին՝ օգոստոսի 10-ին Թուրքիայում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթանակ տանելու համար:

Մարգվելաշվիլին Էրդողանին հաջողություններ է մաղթել նոր պաշտոնում. «Ցանկանում եմ սրտանց շնորհավորել ձեզ՝ Թուրքիայի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել ձեր գործունեությունում:

Ուրախ եմ, որ Վրաստանի բարեկամ ու մերձակա գործընկեր Թուրքիան հաջողությամբ զարգանում է ձեր ղեկավարման ներքո, ինչն էլ արտացոլվել է ընտրությունների արդյունքներում: Վստահ եմ, որ մեր սերտ համագործակցությունը, որը հիմնված է փոխադարձ աջակցության ու բարեկամության վրա, կշարունակվի նաև ապագայում՝ Վրաստանի ու Թուրքիայի բարօրության համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս