
Բառոզուն կարող է սեպտեմբերի սկզբին ժամանել Կիև

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն կարող է սեպտեմբերի սկզբին այցելել Կիև: Այս մասին նշված է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական կայքում:
Այցի ընթացքում Բառոզուն կմասնակցի «Յալթայի եվրոպական ռազմավարություն» միջազգային կոնֆերանսին: Այս մասին Բառոզուն հայտարարել է Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Քաղաքական գործիչները քննարկել են Դոնբասում տիրող իրավիճակը, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Լուգանսկի համար մարդասիրական օգնություն հատկացնելու հարցը: Բառոզուն հայտարարել է, որ ԵՄ-ը պատրաստ է 2.5 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն հատկացնել Ուկրաինային: