![](/banners/BeFunky-design.jpg)
ՌԴ ՌՕՈՒ-ն մոտ ապագայում կստանա արագընթաց ուղղաթիռ
![](https://168.am/wp-content/uploads/2014/08/pic_4aaff2a49e8f81b457f1498997f5ced8.jpg)
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը մոտ ապագայում կստանան հեռանկարային արագընթաց ուղղաթիռ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը:
Նրա խոսքերով՝ արդեն իսկ մշակված է նոր ուղղաթիռի շարժիչը, որի շնորհիվ ուղղաթիռն ունակ կլինի զարգացնել 1.5-1.8 անգամ ավելի մեծ արագություն: Բոնդարևը հավելել է, որ նոր ուղղաթիռի նախագծի գիտահետազոտական աշխատանքները կավարտվեն մինչև 2015 թվականը:
Որոշակի տվյալներով՝ նոր ուղղաթիռը պետք է զարգացնի մինչև 360 կմ/ժամ արագություն, և փոխադրի 21 ուղևորի կամ 3.5 տոննա բեռ: