Դավութօղլուն այցելել է շփման գծում վիրավորված և Անկարայում բուժում ստացող ադրբեջանցի զինծառայողներին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այցելել է Անկարայում գտնվող Աթաթուրքի անվան կլինիկա, ուր բուժում են ստանում Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վիրավորված ադրբեջանցի զինծառայողները:

Այդ մասին Դավութօղլուն գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, ուր տեղադրել է նաև իր այցի լուսանկարը: Դավութօղլուն բուժման մեջ գտնվեղ ադրբեջանցի զինծառայողներին մաղթել է շուտափույթ առողջացում: Ի դեպ, բուժման նպատակով Անկարա են բերվել նաև Գազայի հատվածում վիրավորված պաղեստինցիներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031