Բաժիններ՝

Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել ՄԱԿ-ի դատարան

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց է ներկայացնում ՄԱԿ-ի դատարան: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:

Նրա խոսքերով` Ուկրաինան սկսել է ՄԱԿ-ի միջազգային դատարան հայց ներկայացնելու գործընթացը, որն առնչվում է Ռուսաստանի կողմից ահաբեկչությունը ֆինանսավորելուն` կապված Դոնբասի դեպքերի հետ:

Պետրենկոն հավելել է, որ իրենք ունեն անվիճելի ապացույցներ այն մասին, որ Ռուսաստանն ահաբեկիչներին աջակցում է զենքով, տեխնիկայով, գումարով, վարձկանների մատակարարմամբ:

Պետրենկոն ընդգծել է, որ ուկրաինական կողմն արդեն իսկ սկսել է նախադատային ընթացակարգը, համապատասխան նոտան ուղարկվել է Ռուսաստանին: Պետրենկոն մանրամասնել է, որ նախադատային ընթացակարգը տևում է մոտ 7 ամիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս