Բաժիններ՝

Ավստրալիան չի բացառում, որ կարող է արգելք դնել Ռուսաստանին ուրան վաճառելու վրա

Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ` Ավստրալիան դիտարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը: Ավստրալիայի ֆինանսների նախարար Մաթիաս Կորմանը չի բացառել, որ կարող է արգելք դրվել Մոսկվային ուրանի վաճառքի վրա:

Նա հավելել է, որ իրենք խորապես քննարկելու են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցը և միայն դրանից հետո կընդունեն որոշում: Օգոստոսի 8-ին ուրանի վաճառքի արգելքի մասին խոսել էր նաև Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոպը:

Նա մասնավորապես զգուշացրել էր, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն, եթե Մոսկվան չստանձնի մալայզիական «Բոինգի» կործանման պատասխանատվությունը:

Ներկա դրությամբ Ավստրալիան արդեն իսկ երկու անգամ (մարտին և հունիսին) պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ու Ուկրաինայի քաղաքացիների դեմ: Արգելվել է 62 ֆիզիկական անձանց մուտքն Ավստրալիա: Պատժամիջոցներն առնչվել են նաև 11 ձեռնարկության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031