Բաժիններ՝

Ամերիկյան ինքնաթիռները մարդասիրական օգնություն են հասցրել Իրաքի հյուսիս

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի մարտական ինքնաթիռներն անցած գիշեր վերստին հումանիտար բեռ են նետել Հյուսիսային Իրաքի վրա: Այս մասին նշված է Պենտագոնի տարածած հայտարարությունում:

«Ջորջ Բուշ» ավիակրից ավելի քան 28.000 պատրաստի ճաշ և ավելի քան 5500 լիտր ջուր է հասցվել Սինջար լեռ: Դա իրականացվել է  С-130 տիպի երկու և С-17 տիպի մեկ ինքնաթիռով, որոնց ուղեկցել են F-18 տիպի երկու կործանիչ: Պենտագոնը հայտարարել է, որ շարունակվելու է հումանիտար բեռների առաքումը:

Օգոստոսի 8-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը նույնպես հումանիտար բեռ էին հասցրել Իրաքի հյուսիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031