
Ադրբեջանական բանակում գրանցվել է հերթական ոչ մարտական կորուստը. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` ադրբեջանական բանակում գրանցվել է հերթական ոչ մարտական կորուստը: Այս անգամ միջադեպը գրանցվել է Նախիջևանի զորամասերից մեկում:
Նախնական տվյալներով` զինվորի մահվան պատճառ են հանդիսացել սրտի աշխատանքի հետ կապված խնդիրները: Մահացած զինվորի անունը չի հրապարակվել: Տարվում է հետաքննություն: