Բաժիններ՝

«Օրենքով գողեր» Ասատրյանների համար դժվարին ժամանակներ են սկսվել

Ինչպես գրում է «ПраймКрайм» գործակալությունը, նախօրեին Մոսկվայի ռեստորաններից մեկում ռուս իրավապահները ձերբակալել են 45-ամյա հայազգի «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանին, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Էդիկ Թբիլիսսկի կամ Էդիկ Օսետրինա։

Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 6 գրամ կոկաին։ Դա համարվում է առանձնապես խոշոր չափ և ենթադրում է մինչև 10 տարվա ազատազրկում։

Նախկինում բազմիցս դատապարտված Էդիկ Օսետրինան վերջին անգամ բանտից դուրս էր եկել 2009 թվականի աշնանը։ Մինչ Էդիկը ազատազրկված էր, նրա որդին՝ 21-ամյա Սերգեյը «օրենքով գող» ճանաչվեց Յապոնչիկի և Դեդ Հասանի երաշխավորությամբ։

Այդ արարողությունը տեղի ունեցավ գողական կլանների հակամարտության սրացման փուլում, և շատերը դեռ այն ժամանակ ասում էին, որ Սերգեյը Էդիկի համար դառնալու է դանդաղ ներգործության ական։

Բանտից դուրս գալով՝ Ասատրյանն իրեն այնպես չպահեց, ինչպես սպասում էին որդու «կնքահայրերը»։  Դեդ Հասանի հետ հարաբերությունները վատացան հատկապես այն բանից հետո, երբ նա հրաժարվեց սատարել Մերաբ Սուխումսկու, իսկ հետո նաև Բադրիի դեմ ընդունված որոշումներին։ Հետագայում Էդիկը անձնական կոնֆլիկտ ունեցավ Գելա Կարդավայի հետ և վերջնականապես դասվեց Հասանի հակառակորդների շարքերը։

Դեռ Հասանի կենդանության օրոք շատերը համարում էին, որ Էդիկը կդառնա նրա ժառանգորդը։ Սակայն վերջինիս մահվանից հետո Ասատրյանը հարձակման անցավ դեդական կլանի սլավոնների՝ Պիչուգային և Վոսկրեսի նկատմամբ։ Վերջինս գողական  «օբշակը» պահողն էր,  Օսետրինան նրան կանչել էր հաշվետվություն տալու և հարցին ներգրավել հեղինակավոր «օրենքով գողերի»՝ Պետրիկին և Շիշկանին։ Օսետրինային աջակցողների թվում հայտնվեցին նաև երկրորդ էշելոնի սլավոնները՝ Կոստիլը, Պանը, Մուխան և Զյուզյան։

Սակայն Վոսկրեսի փոխարեն հանդիպման վայր ժամանեցին ոստիկանները և ձերբակալեցին Օսետրինայի հեղինակավոր ընկերներից երեքին։ Արդյունքում, Էդիկի սկսեցին հանդիմանել, որ չի կարողացել ապահովել մասնակիցների անվտանգությունը։  Ասում են, որ Էդիկը խոստացել էր նրանց օգնել դատարանում, սակայն տվյալ էպիզոդով ձերբակալված Իլգար Ալիևն արդեն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։

Այս տարվա ամառվա սկզբից Օսետրինայի կոալիցիան սկսեց արագ փլուզվել։ Երկու ամսվա ընթացքում դեդականները միակողմանի որոշմամբ  գողական կոչումից զրկեցին Կոստիլին, Զյուզյային և Մուխային։ Ըստ խոսակցությունների՝ հերթի մեջ է նաև նրանց իսկ կողմից թագադրված Անտիպը։

Հուլիսի 20-ից հետո Ասատրյանների ընտանիքի համար սև գիծ է սկսվել։ Սկզբում դաղստանցիների հետ հաշիվները պարզելու ժամանակ դաժան ծեծի ենթարկվեց Սերգեյը։ Իսկ այժմ, ըստ ամենայնի, վերջանում է Օսետրինայի ազատ կյանքի հերթական կարճ փուլը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս