Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը երեկ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը:

Նրանք նաև քննարկել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ ուղիղ բանակցություններ կազմակերպելու հնարավորությունը: Հեռախոսազրույցի ժամանակ նրանք քննարկել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերը և եվրասիական տիրությում տարածաշրջանային փոխգործակցությունը:

Բացի այդ, Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Սոչիում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման հարցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031