Բաժիններ՝

Ադրբեջանական բանակում առկա «դեդովշչինան» զինվորներին հնարավորություն չի տալիս դառնալ իսկական հայրենասեր. օգտատեր

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին օրերին Ադրբեջանի հանրության շրջանում աճում են առկա դժգոհությունները՝ կապված կառավարության իրականացրած պաշտոնական քարոզչության գծի հետ:

Դա մասնավորապես վերաբերվում է վերջին օրերին Ղարաբաղյան հակամարտության գոտում գրանցված վերջին դեպքերին, որոնք ոչ միանշանակ արձագանք են առաջացրել ադրբեջանական հասարակությունում, ինչն էլ իր արտացոլումն է գտել սոցցանցերում՝ չնայած դրանում առկա կոշտ գրաքննությանը:

Օրինակ, Facebook սոցցանցի օգտատեր Խաբիր Մունթեզիրն ընդգծում է. «Եթե մենք ապրեինք նորմալ երկրում, ապա նմանատիպ դեպքերում կհայտարարվեր սուգ, կիջեցվեին բոլոր դրոշները:

Պաշտպանության նախարարությունը պետք է հանդես գար հաշվետվությամբ, զոհվածների հարազատները պետք է ստանային փոխհատուցում: Սակայն փոխարենը մենք զբաղված ենք ապատեղեկատվության տարածմամբ, որ, իբրև թե, հայերի կրած կորուստները կազմում են 50-100 զինծառայող»:

Օգտատեր Խադիջա Իսմաիլովան գրում է. «Պարո՛ն նախագահ, տեղյակ եք արդյոք, թե որտեղ է գտնվում Գերագույն գլխավոր հրամանատարը»: Գրառման մեկնաբանություններում օգտատերերը պատասխանում են, որ «գնացել է 56-րդ դպրոցի պաշտոնական բացմանը՝ կարմիր ժապավենը կտրելու», «ասում են, թե չինացիներին է ցավակցում՝ կապված երկրաշարժի հետ», «օհ, պատերազմում եք, իսկ ինչո՞ւ ինձ չեն ասել»:

Սոցցանցի մեկ այլ օգտատեր՝ Հուսեին Պանախովը, գրում է. «Ի՞նչ հզոր բանակի մասին է խոսքը, եթե մենք գիշերվա ընթացքում կորցրել ենք 8 զինծառայող: Պատճառները բավական խորն են: Օրինակ, մեր բանակում զինվորին միայն սովորեցնում են, թե ինչ պատիժ է սպառնում նրան սխալ քայլ անելու դեպքում:

Միևնույն ժամանակ նրանց երբեք չեն խրախուսում լավ ծառայության համար: Բանակում առկա «դեդովշչինան» զինվորներին հնարավորություն չի տալիս լինելու իսկական հայրենասեր: Անհրաժեշտ է հնարավորինս արագ ուղղել այդ սխալները, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս