Պորոշենկոն Ազատության մեդալով պարգևատրել է Ռասմուսենին
Gazeta.ru-ի փոխանցմամբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ Ազատության շքանշան է շնորհել երկրում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Հանդիպման ժամանակ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դռներն անդամության համար բաց են մնում Ուկրաինայի առջև:
Ռասմուսենն ընդգծել է, որ 2008 թվականին Բուխարեստում տեղի ունեցած գագաթաժողովում ընդունված որոշման համաձայն, դաշինքն իր դռները բաց է պահում Ուկրաինայի համար և ընդունում է, որ յուրաքանչյուր կողմ իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնելու:
Ռասմուսենը հավելել է, որ ներկայումս Ուկրաինայում գործում է մի օրենք, որը հստակեցնում է նրա դաշինքների մեջ չմտնելու նրա կարգավիճակը, և իրենք հարգում են դա, ինչպես նաև կհարգեն այն, եթե Ուկրաինան որոշի փոխել տվյալ օրենքը:
Պորոշենկոն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքացիների շրջանում աճում է երկրի եվրաատլանտյան կուրսի կողմնակիցների թիվը, և դա անկարելի է հաշվի չառնել հեռանկարում:
Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի դիտարկում Դոնեցկի մարզում մալայզիական Boeing 777-ի կործանման վայի անվտանգության ապահովմանը մասնակցելու հնարավորությունը՝ հավելելով, որ տվյալ հարցով ոչ ոք չի էլ դիմել իրենց:



