Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն կասեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը. Ռասմուսեն

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինա ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Կիևում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի հետ:

Հանդիպման ժամանակ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կասեցնում է համագործակցությունը Ռուսաստանի հետ և ամրապնդում է իր բոլոր անդամների հավաքական պաշտպանությունը: Ռասմուսենի խոսքերով՝ ՆԱՏՕ-ն որոշել է բարձրացնել նաև Ուկրաինային աջակցելու և նրա հետ համագործակցելու մակարդակը:

Ռասմուսենը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-Ուկրաինա գագաթաժողովը, որը կայանալու է սեպտեմբերին, հնարավորություն կտա կատարելու նոր կոնկրետ քայլեր՝ կողմերի միջև արդյունավետ համագործակցություն հաստատելու համար:

Ռասմուսենն ընդգծել է, որ Ուկրաինան ունի համալիր բարեփոխումներ կատարելու կարիք, ինչը մասնավորապես վերաբերվում է ռազմական ոլորտին, և որ այդ հարցում կարևոր դերակատարություն ունի Գերագույն ռադան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս