Հրաժարական է տվել ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) վարչապետ Ալեքսանդր Բորոդայը երեկ երեկոյան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ լքում է զբաղեցրած պաշտոնը:
ԴԺՀ-ի վարչապետի պաշտոնում նրան փոխարինելու է Ալեքսանդր Զախարչենկոն: Բորոդայը կշարունակի մնալ ԴԺՀ-ի կառավարությունում՝ որպես փոխվարչապետ: Նա միաժամանակ կզբաղեցնի ԴԺՀ-ի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը:
Բորոդայն ընդգծել է, որ Դոնեցկ է եկել որպես «ճգնաժամային մենեջեր» և շատ բան է արել նախորդ ամիսներին: Բորոդայի խոսքերով՝ ԴԺՀ-ն արդեն իսկ կայացել է որպես պետություն. «Այժմ ես իմ տեղը զիջում եմ դաշտային հեղինակավոր հրամանատար, իմ ընկեր Ալեքսանդր Զախարչենկոյին»:



